Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արժեր լուրջ լրագրողական հետաքննություն անցկացնել Աժ-ում

Արժեր լուրջ լրագրողական հետաքննություն անցկացնել Աժ-ում
22.01.2026 | 10:41

Ընդհանրապես արժեր մի լուրջ լրագրողական հետաքննություն անցկացնել Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչների դպրոցական տարիների ուսման առաջադիմության ուսումնասիրության թեմայով։

Շատ նախընտրական թեմա կլինի։

Ի վերջո, պետք է հասկանանք, թե ովքե՞ ր են մեր ապագան կռում ու այդ ծանր ու հյուծիչ աշխատանքի համար աստղաբաշխական պարգևավճարներ ստանում։

Ի դեպ, կարելի է բոլոր գումարումների պատգամավորներին էլ անդրադառնալ հենց այս թեմայով։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ